Օրվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, կան նաև տուժածներ։
Ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, ապա ազատ արձակվել։ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել՝ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժումը։